«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
1992թ. մայիսի 28-ը գիտակցված, հագեցած օր էր. մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Ազգային բանակի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ժողովրդավարական տոնախմբությունը, «Սասունցի Դավիթ» հրապարակից երթը ձգվում էր դեպի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրմատեղին, երեկոյան Օպերայի և բալետի թատրոնի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության ստեղծման 74-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ, «Հրազդան» մարզադաշտում անկախ Հայաստանի առաջին գավաթակիրը դարձավ Աբովյանի «Բանանց» ֆուտբոլային թիմը: