Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5
Բաքու, 3 հունվարի, 1920թ.
Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին վերին և ներքին Ագուլիսների և այլ գյուղերի դեմ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի տեղեկություն չունի։ Իմ կողմից անհրաժեշտ միջոցները ձեռք են առնված այդ շարժման անմիջական դադարեցման համար, եթե իրոք տեղի է ունեցել։ Հավատացած եմ, որ ընդհանուր ջանքերով մեզ կհաջողվի երկու դրացի ժողովուրդների արյունահեղության վերջ դնել և հպարտորեն կանգնել վեճերի և թյուրիմացությունների խաղաղ ճանապարհի վրա։
Արտաքին գործերի նախարար Խ. Խոյսկի