Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)
Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանի կարգադրությամբ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ տների՝ ծերանոցների յուրաքանչյուր տարեց անձի կտրվի 1000 ռուբլի միանվագ օգնություն: