«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
Ըստ ՆԳ նախարարության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, օգոստոսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է 40 հանցագործություն, այդ թվում, մարմնական վնասվածքի՝ 3, ավազակային հարձակման՝ 1, կողոպուտի՝ 2, ավտոմեքենայի առեւանգման՝ 6 դեպք։
Կատարվել է պետական-հասարակական ունեցվածքի՝ 8, անձնական ունեցվածքի՝ 9, բնակարանային 10 գողություն։
Բացահայտվել է 23 հանցագործություն։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 13 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածք, 2-ը զոհվել են։