Ժողովրդի ձայն, 29 հոկտեմբերի, 1918թ., թիվ 46
Թիֆլիս, Երևանից N32: 26 հոկտեմբերի 18ժ. 15ր.
Զինվորական մինիստրին և արտաքին գործերի մինիստրին. Ի պատասխան ռադիոգրամին, որ ստացվեց Երևանում հոկտեմբերի 25-ին 23 ժամ 18 ր., մեր զորքերին խստիվ հրաման է տրված գրավել թուրքերի թողած դիրքերը։
Հրամանը կրկնված է։ Մասնավորապես կարգադրված է մաքրել Քարինջը և Ծաթերը, որոնք, ըստ երևույթին, գրավված են թյուրիմացությամբ և ինքնապաշտպանության նպատակով։
Բարեհաճեցեք ձեր կողմից կարգադրություններ անել՝ դադարեցնել սկսած գործողությունները և վրաց զորքերի առաջխաղացումը։ Վիճելի սահմանները խաղաղությամբ լուծելու համար առաջարկում եմ կազմել հայ-վրացական կոնֆերանս։
Մինիստր-նախագահ՝ Քաջազնունի