Ժողովրդի ձայն, 26 հոկտեմբերի, 1918թ., թիվ 45
Երևանից՝ Հայաստանի հավատարմատար Ջամալյանին
(տրված է 23-ին, ընդունված է 24-ին)
Հայաստանի խորհուրդը լսելով իմ հաղորդագրությունը վրացական N4303 նոտայի մասին, որը ուլտիմատումով պահանջում է Շահալիից հեռանալ, որոշել է՝
1. Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը ողջունել և վավերացնել, առաջարկելով հաստատ մնալ վարած քաղաքականությանը։
2. Կառավարությանը պարտավորեցնել ամեն ջանք գործ դնել միջադեպը խաղաղ կերպով վերջացնելու համար, հուսալով, որ Վրաստանն էլ հեռու կմնա ագրեսիվ գործողություններից և չի անցնի այն գիծը, որի առաջ այժմ կանգնած են նրա զորքերը։
3. Այս մասին հաղորդել Վրաստանի կառավարությանը։
Մինիստր-նախագահ՝ Քաջազնունի