November 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Քաղվածք Բաքվի Հայոց ազգային խորհրդի արտակարգ նիստի արձանագրությունից

Քաղվածք Բաքվի Հայոց ազգային խորհրդի արտակարգ նիստի արձանագրությունից

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Քաղվածք Բաքվի Հայոց ազգային խորհրդի արտակարգ նիստի արձանագրությունից Ադրբեջանի, մասնավորապես Գանձակի հայ բնակչության շրջանում տիրող խուճապային տրամադրության մասին

8 մարտի 1920 թ. Բաքու

«I Խոջայանը զեկուցանում է Գանձակի հայության դրության մասին: Վերջին շաբաթների դեպքերը խիստ հուզել են տեղական հայությունը և ստեղծել անօրինակ խուճապ՝ նկատվում է մասսայական փախուստ թե դեպի գյուղերը և թե Հայաստանի կողմը: Քաղաքի մոտ սպանել են հայեր, քաղաքում օրը ցերեկով 4 մարդ է անհայտացել. այդ դեպքերը պրովոկացիոն լուրերի հետ միասին հասցրել են հայությունը այնպիսի տագնապալի դրության, որ մարդիկ իրանց տուն-տեղը կես գնով վաճառում են և փախչում: Քննության առնելով կացությունը, Գանձակի Ազգային խորհուրդը որոշեց դիմում անել նահանգապետին և հատուկ պատվիրակություն ուղարկել Բագու նախարարապետի մոտ: Մենք եղանք նահանգապետի մոտ. նա չի ժխտում, որ թյուրքական մասսաների տրամադրությունը գրգռված է և այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ հայ գյուղերի մեջ ագիտատորներ են երևացել և կոչ են անում զինաթափ չլինել, թեև – նահանգապետի ասելով – կառավարությունը զինաթափության ծրագիր չունի, մյուս կողմից Հայաստանի թրքության տառապանքները հուզում և վրդովեցնում են թյուրք ժողովուրդը: Բացի դրանից պրովոկատոր-սպեկուլյանտներն էլ են աշխատում այնպիսի տրամադրություն ստեղծել, որ հայերը աժան գնով ծախոտեն իրանց կայքերը: Նահանգապետը խոստացավ միջոցներ ձեռք առնել խուճապի առաջն առնելու համար և հավաստիացրեց, որ կառավարությունը թույլ չի տալ հայերի նկատմամբ որևէ մասսայական շարժման»:

ՀՀ ՊԱ, ֆ. 223, ց. 1, գ. 104, թ. 12 շրջ.: Բնագիր: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives