November 27, 2024

Քաղխորհրդի արտահերթ նիստ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Օգոստոսի 25-ին կայացավ Գորիսի  քաղխորհրդի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը, որը վարում էր քաղխորհրդի գործկոմի նախագահ Ս. Հարությունյանը: Օրակարգում հրետակոծության հետևանքով զոհված քաղաքացիներին նյութապես օգնելու և հասցված վնասը փոխհատուցելու, արտադրվող հացի որակի բարձրացման և հացի վաճառքի կտրոնային համակարգ սահմանելու, ձմռան ընթացքում քաղաքի կենսապահովման օբյեկտներին երաշխավորված էլեկտրասնուցում ապահովելու, քաղաքի պաշտպանության և հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր ձեռք բերելու համար գումար հատկացնելու միասին հարցերն էին:

Որոշվել է հրետակոծության հետևանքով նյութապես առավել տուժած քաղաքացիների բնակելի շենքերի վերակառուցումը և նորոգումը սկսելու, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու նպատակով քաղխորհրդի արտաբյուջետային հաշվով տրամադրել անհրաժեշտ գումար:

Քննարկված մյուս հարցերի առնչությամբ նույնպես ընդունել են համապատասխան որոշումներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives