Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)
Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, որը, ինչես արդեն հաղորդել ենք, մեկնել է Գերմանիա, կայցելի նաև Ավստրիա: Նախատեսվում է, որ ՀՀ փոխնախագահն արտասահմանյան ուղևորության ընթացքում կլինի Քյոլնում, Հեսենում, Վիեննայում, որտեղ մտադիր է զբաղվել Գերմանիայում և Ավստրիայում «Հայաստան» հիմնադրամի կառույցներ ստեղծելու հարցով: Գագիկ Հարությունյանը կծանոթանա նաև հայկական ազգային թղթադրամի՝ դրամի նմուշին:
(Արմենպրես)