November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Րաֆֆի Հովհաննիսյան. «Ռուսաստանը անվտանգության խորհրդում կբարձրացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ռուսաստանը անվտանգության խորհրդում կբարձրացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)

Երեկ Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Արման Նավասարդյանը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանն արդեն ունի մի նախագիծ, որը քննարկման է դրվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այդ փաստաթղթով նախատեսվում է հրադադար տարածաշրջանում, հաղորդակցության ուղիների բացում և զինված բոլոր կազմավորումների տարանջատումը:

Այն հարցին, թե ինչպես է հնարավոր իրականացնել այդ ամենը, Արման Նավասարդյանը պատասխանել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին կարող է հանդես գալ տարածաշրջանում հրադադարի կոչով, իսկ այնուհետև Լեռնային Ղարաբաղ որպես դիտորդներ ուղարկել իր ներկայացուցիչներին: Դրան կարող է հաջորդել ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր մտցնելը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives