November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Տնտեսական շրջափակման պայմաններում հանրապետության կենսապահովման հարցերի կենտրոնական հանձնաժողովում

Տնտեսական շրջափակման պայմաններում հանրապետության կենսապահովման հարցերի կենտրոնական հանձնաժողովում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352)

Հունվարի 13-ի նիստում, որը վարում էր ՀՀ պետական նախարար, հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Չիֆթալարյանը, լսվեցին «Հայգազի», «Հայգազարդի», երկաթուղու Երևանի բաժանմունքի ղեկավարների հաղորդումները գազի և հեղուկ վառելանյութի ստացման վիճակի մասին։ Գազի մուտքը փոքր-ինչ ավելացել է, որը տրվում է Երևանի ջերմաԷլեկտրակայանին, քանի որ Վրաստանի տարածքում երկաթուղայինների գործադուլի պատճառով մազութ չի ստացվում։ Այսպիսով, սպասվելիք բարելավումը տարբեր պատչառներով ձգձգվում է, և վառելիքաԷներգետիկ իրավիճակը հանրապետությունում մնում է ծայրահեղ լարված։ Այս պայմաններում էներգիայի նպատակահարմար բաշխումն ու խնայողաբար ծախսումը շարունակում են մնալ իբրև ճգնաժամը չխորացնելու կարևորագույն քայլերից մեկը։

Որոշվեց որպես հարկադրյալ միջոց հունվարի 14-ից կրկին դադարեցնել ընդամենը 3 օր առաջ վերսկսված արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը և մեծացնել հովհարային անջատումների տևողությունը, շարունակելով առաջին հերթին ապահովել հացի գործարանների, հիվանդանոցների և կենսապահովման այլ օբյեկտների էներգամատակարարումը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives