«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
Հարավային Օսիայի ներքին գործոց նախարար Վ. Չոչիեւը գտնում է, որ վրացական կողմը չի ցանկանում լուծել օսական հիմնահարցը։ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Վրաստանը չի կատարում հունիսի 10-ին Կազբեկում կրակի դադարեցման վերաբերյալ կնքված համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները։
Վ. Չոչիեւը նշել է, որ եթե վրաց գրոհայինները չեն ենթարկվում Վրաստանի պետխորհրդին, ապա դա «կառավարություն չէ եւ տեղը պետք է զիջի իրական իշխանությանը, որը պատասխանտու կլինի իր խոսքերի համար: Նրա կարծիքով, իրավիճակը կագավորելու համար անհրաժեշտ է, որ Վրաստանը, Հարավային Օսիան, Հյուսիսային Օսիան եւ Ռուսաստանը նախ եւ առաջ համաձայնության գան Ցխինվալում, իսկ հետո նաև ամբողջ Հարավային Օսիայում կրակը դադարեցնելու շուրջ: