«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ.
Աբխազիայում կարգավորիչ միասնական հանձնաժողովի ռուսական կողմից նախագահ Սերգեյ Շոյգուն և նրա տեղակալ, Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Բորիս Պաստուխովը հինգշաբթի ժամանել են Թբիլիսի բանակցելու Վրաստանի ղեկավարության հետ: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ քննարկվելու է Աբխազիայից վրացական բանակի դուրս բերման հարցը:
Շևարդնաձեն Վրաստանի խորհրդարանում հինգշաբթի հայտարարել է, որ Վրաստանը դուրս կբերի իր զորքերը Աբխազիայից, բայց միայն Վրաստան միջազգային դիտորդների ժամանակից հետո, որոնց առաջին խումբը սպասվում է օգոստոսի 7-ից հետո: Շևարդնաձեն հաղորդել է, որ վերջին շաբաթվա ընթացքում 800 զինծառայող դուրս է բերվել Աբխազիայից, ինչը թուլացրել է Վրաստանի դիրքերը: