«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.
Աբխազիայում տեղաբաշխված Վրաստանի զինված ուժերի մամլո կենտրոնի հաղորդման համաձայն, Օչամչիրի շրջանի Թամիշ գյուղի մոտակայքում կեսգիշերին հայտնվել են ՍՈՒ-25 մակնիշի ինքնաթիռ եւ ռազմական ուղղաթիռ, որոնք հետախուզել են վրաց զորքերի դիրքերը։ Բացի այդ, երեկ առավոտյան աբխազական զորամիավորումները փորձել են հարձակվել Շրոմա-Ախալշենի ուղղությամբ։ Հարձակումը հետ է մղվել։ Ըստ մամլո կենտրոնի պետ Գոչա Աբլոթիայի, աբխազական կողմի խախտումները եռակողմ հանձնախմբի դիտորդները արձանագրել են։
«Սնարք»