Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Աբխազիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, օգոստոսի 26-ի գիշերը Լատա բնակավայրի շրջանում վրացական զինմիավորումները գնդակոծել են աբխազական զորքերի դիրքերը։ Չնայած դրան, Աբխազիայից վրացական զորքերի դուրսբերումը շարունակվում է, ռազմական տեխնիկան Դրանդիից տեղափոխվել է Օչամչիր, որտեղից ծովային ճանապարհով կհասցվի Փոթի։ Գումիստայի և Օչամչիրի շրջաններից զրահատեխնիկան լիովին դուրս է բերվել։