Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի հաղորդումը ՀՀ արտաքին գործերի մինիստրին Գանձակի գավառում հայ բնակչության աղետալի վիճակի և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին
[ապրիլի առաջին կես] 1920
Թիֆլիս
Մինիստրի հանձնարարությամբ հաղորդում եմ, որ Գանձակի գավառում սարսափելի դրություն է ստեղծվել: Ենթարկված հայկական գյուղերը զինաթափումից հետո ղրկված են քաղաք և ճանապարհին կոտորածի ենթարկված: Կանայք տարված են, երեխայք կոտրատած ձեռքերով և ոտերով ուղարկված են չենթարկվող գյուղերը: Քաղաքացիք խուճապի մեջ ցանկանում են հեռանալ քաղաքից, թողնելով իրենց գույքը և ազատել միայն իրենց կյանքը: Անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել Գանձակ ուղարկելու դրամական օգնություն և Գանձակի հայ ազգաբնակչությունից ընտրված պառլամենտի անդամներին:
Մեր կառավարությունը բաց է թողել կես միլիոն:
N197:
Դիվանագետ.ներկ. Թիֆլիսի
ՀՀ ՊԱ, ֆ.223, ց.1, գ.106, թ.6: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003