Հառաջ, 14 հունվարի, 1920թ., թիվ 10
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Թիֆլիս, 12 հունվարի
Մեծ Բրիտանիայի կոմիսար Ուորդրոպը պաշտոնապես հայտնեց Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ լորդ Քերզոնը բարձրագույն խորհրդին առաջարկեց փաստորեն ընդունել Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Լորդ Քերզոնի առաջարկությունը միաձայնությամբ ընդունված է խորհրդի բոլոր անդամների կողմից: Հայաստանի հարցը կլուծվի Տաճկաստանի հարցի լուծման հետ միաժամանակ:
Հայաստանի ներկայացուցիչ՝ Եվանգուլյան