«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Հոկտեմբերի 8-ի առավոտյան հակառակորդը գրոհի մի քանի անհաջող փորձ է ձեռնարկել հայկական ինքնապաշտպանության դիրքերի ուղղությամբ: Հայկական ինքնապաշտպանության ուժերը Ղոջազ և Սաֆյան գյուղերի շրջակայքում ետ են մղել հակառակորդի գրոհները և ստիպել նրանց ետ քաշվելու նախկինում հաստատված դիրքերից: Արձանագրվել են հաջողություններ կապված ինչպես հակառակորդի կրակակետերի վերացման և հայկական ինքնապաշտպանության ուժերի դիրքերի ամրապնդման, այնպես էլ հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կորստի հետ:
ՀՀ հարավ-արևմտյան սահմանապահ ուժերի Գորիսի պարեկություններից հայտնել են, որ թշնամին մարտի դաշտում թողել է բազմաթիվ սպանվածներ: Առգրավվել է 3 հրասայլ, 2 հետևակի ինքնաշարժ և այլ զրահատեխնիկա: Ծավալված թեժ մարտերի հետևանքով հայկական ինքնապաշտպանության ուժերից զոհվել է 3, վիրավորվել՝ 10 ազատամարտիկ: Զաբուղի և Լաչինի ուղեկալներից հայտնել են, որ, ժամը 21-ի դրությամբ, մարդասիրական միջանցքի երկայնքով պահպանվում էր հարաբերական հավասարակշռություն: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ մայրուղին գործում է անխափան:
Շուռնուխի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնում են, որ ետ մղելով հակառակորդի գրոհները, ինքնապաշտպանության ուժերի շտաբից հայտնում են, որ ետ մղելով հակառակորդի գրոհները, ինքնապաշտպանության ուժերի մարտիկներին հաջողվել է իրենց հսկողության տակ վերցնել Փոքր Կատարի ռազմավարական կարևոր նշանակության բարձունքը և Շուռուխ-Աղբուլաղ-Չայմազի ճանապարհահատվածը: Այսպիսով Գորիսի շրջանի վարչական տարածքի մեջ մտնող Գորիս-Կապան մայրուղու մեծ մասը կրկին գտնվում է հայերի հսկողության տակ: Շուռնուխի շուրջ ծավալված մարտերում հայկական կողմը կորուստներ չի կրել: