«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)
Վիկտոր Համբարձումյանը, որն ավելի քան կես դար գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, մոտ օրերս հրաժարական է տալու։ Այս լուրը «Սնարք» գործակալությանը հայտնի է դարձել ԳԱ նախագահին մոտ վստահելի աղբյուրից։ Նույն աղբյուրի տվյալներով, Վիկտոր Համբարձումյանը նման քայլի է դիմում հանրապետության պաշտոնական կառուցվածքների «ներգործության» պատճառով, որոնք դժգոհ են ԳԱ գործունեությունից։ Ակադեմիկոս Համբարձումյանին առաջարկվել է ցմահ ստանձնել ակադեմիայի պատվավոր նախագահի կոչումը։