«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Հանրապետական ռադիոյով եւ հեռուստատեսությամբ մայիսի 30-ին հաղորդված տեղեկությունը՝ Եղեգնաձորի Արենի գյուղի մոտ իբր գտնված վթարված ուղղաթիռի մասին, ամենայն հավանականությամբ իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես տեղեկացրեցին Եղեգնաձորից, մայիսի 30-ին եւ 31-ի առավոտյան որոնումները ոչ մի արդյունք չեն տվել։