«Երկիր», 15 փետրվարի, 1992թ.
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ բնակավայրերի կանոնավոր հրետակոծությունը լուրջ վնասներ է հասցրել քաղաքացիական բնակչությանը, որն առանց այդ էլ շատ զրկանքներ է կրում շրջափակման հետևանքով, և զգալիորեն հարվածել քայքայման եզրին գտնվող ժողովրդական տնտեսությանը: Պաշտոնական տվյալների համաձայն, տարեսկզբից մինչև փետրվարի 11-ը ընկած ժամանակաշրջանում ԼՂ Հանրապետության գյուղերն ու քաղաքները հրետակոծվել են 108 անգամ, նրանց վրա արձակվել է մոտ 2500 արկ և հրթիռ: Հրետանակոծության հետևանքով զոհվել են 29, և վիրավորվել 71 քաղաքացիներ, մեծամասամբ կանայք և երեխաներ: Վերջին 40 օրվա հրետանակոծության ընթացքում 500 բնակելի տուն վնասվել է, 6-ը` ամբողջությամբ փլվել:
Արկերն ու հրթիռները ընկել են 42 պետական հաստատությունների վրա: Ժողովրդական տնտեսությանը հասցված վնասների հաշվառումները դեռևս չեն ավարտվել, բայց ակնհայտ է, որ դրանք չափազանց մեծ են: