«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԳԽ նախագահության նիստ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև Աբխազիայում տիրող վիճակը: Նախագահությունը ընդունեց դիմում, որով հակամարտ կողմերին կոչ է արվում խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը և մտահոգություն հայտնվում խաղաղ բնակչության, մասնավորապես՝ հայերի հետագա ճակատագրի համար: Որոշվել է տեղում իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար Աբխազիա ուղարկել ԳԽ պատգամավորներից կազմված մի պատվիրակություն: Պատվիրակության կազմը և մեկնելու ժամկետը չեն հայտնվում:
Հիշեցնենք՝ նաև հայ ազգաբնակչության ապահովությունը վտանգված զինված հակամարտությունը Աբխազիայում սկսվել է 15 օր առաջ՝ օգոստոսի 13-ին: