«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների այսօր կայանալիք նիստին մասնակցելու նպատակով մարտի 11-ին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը՝ վարչաաետ Հ. Բագրատյանի գլխավորությամբ։ Նիստում քննարկվելու են սոցիալ-տնտեսական եւ այլ հիմնահարցեր, որոնց վերաբերյալ նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր։ Այդ թվում հակամենաշնորհային քաղաքականության համաձայնեցման, միջպետական հեռուսստառադիոյի համակարգիչ խորհրդի կանոնադրության եւ կազմի, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց համար զեղչով երթեւեկելու իրավունքի փոխադարձ ճանաչման, կազմակերպված հանցագործության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին։