November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Վազգեն Առաջինի դիմումը շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին

Վազգեն Առաջինի դիմումը շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 5 մարտի, 1993թ.

Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը 27-ը փետրվարի թվագրությամբ մի հեռագիր է ուղարկել Անդրկովկասի մուսուլմանների հոգևոր վարչության նախագահ շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին:

Հեռագրում խոսելով այն ջերմ մթնոլորտի մասին, որ առկա էր երկու հոգևոր առաջնորդների վերջերս Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հիշեցվում են նաև ստորագրված համատեղ կոմյունիկեով ստանձնած պարտավորությունները:

Մասնավորապես, այնտեղ նշված է նաև գերիների ու բռնավորների փոխանակումներին փոխադարձաբար օժանդակելու ձգտման մասին:

Ձեռք բերված պայմանավորվածություններից ելնելով, Ամենայն Հայոց կաթողիկոսը խնդրանքով դիմում է Անդրկովկասի մուսուլմանների հոգևոր վարչության նախագահին՝ միջամտել և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների առջև բարեխոսել, որ վերջիններս փոխեն Բաքվում բանտարկված 11 հայ գերիներին մահապատժի ենթարկելու որոշումը:

— Նման մահապատիժները վտանգավոր են և երկու կողմերի ռազմագերիների ճակատագրերում կարող են ծանր հետևանքներ ունենալ,— ասված է դիմումում:

Հրայր Զորյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives