«Հայաստանի Հանրապետություն», 30 հուլիսի, 1993թ., 150(754), ուրբաթ
Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց 1993թ. հուլիսի 28-ի հանդիպման արդյունքում ստորագրվել է համաձայնագիր: Կողմերն համաձայնել են ամեն տեսակի հարձակողական գործողությունները՝ հրթիռակոծումները, հրետակոծումները և օդային ռմբակոծումները դադարեցնելու մասին ավելի վաղ՝ ս.թ. հուլիսի 24-ին ձեռք բերված պայմանավորվածությունը երկարաձգել 7 օրով, որի ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների բարձր մակարդակի հանդիպման շուրջ: Այդ հանդիպման մասին համաձայնագիրը ստորագրվելու է դրա համար լիազորված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների կողմից:
Նշված համաձայնության կայացման դեպքում ամեն տեսակի հարձակողական գործողությունները, հրթիռակոծումներն ու հրետակոծումները և օդային ռմբակոծումները դադարեցնելու պայմանավորվածությունը ինքնաբերաբար երկարաձգվում է մինչև այդ հանդիպման օրվա ժամը 24:00, եթե հանդիպման ժամանակ այլ ժամկետներ չհամաձայնեցվեն:
Սույն համաձայնագիրը ստորագրել են երկու կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը և Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը:
Արմենպրես