«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)
Հյուսիսային Արցախում իրադրության կտրուկ սրման և Ադրբեջանի ազգային բանակի աննախադեպ լայնածավալ հարձակման հետևանքով Ստեփանակերտ են հասել մեծ թվով բռնագաղթվածներ Շահումյանի և Մարտակերտի շրջաններից: Բռնագաղթվածների տեղավորման և սննդի ապահովման հարցերը լուծելու համար ստեղծված է ԼՂՀ Գերագույն խորհրդի հանձնաժողով, որը գործում է օպերատիվ:
Բռնագաղթվածները հիմնականում տեղավորվել են դպրոցներում և Ստեփանակերտի բնակիչների տներում: «Ղարաբաղ» հյուրանոցում ստեղծվել է ամենօրյա գործող ճաշարան, որտեղ բռնագաղթածները կարող են ճաշել օրվա ցանկացած ժամի: Փախստականների թիվը հետզհետե աճում է: ԼՂՀ իշխանությունները ջանքեր են գործադրում նրանց ժամանակավորապես անվտանգ գոտում տեղավորելու համար: