«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.
Երրորդ օրն է, որ Ստեփանակերտում չի աշխատում հեռախոսային կայանը: Մայրաքաղաքի ռմբակոծության ժամանակ, որի ընթացքում, ինչպես հայտնի է, ադրբեջանական զինյալ ուժերը օգտագործել են «Գրադ» տիպի հրթիռներ, արկերից մեկը պայթել է հեռախոսակայանի վրա և լրջորեն վնասել այն: Պայթյունից կայանի սարքավորումների մեծ մասը խափանվել է: Ինչպես հաղորդվում է Ստեփանակերտի հեռախոսակայանից, փչացած սարքավորումները կվերանորոգվեն մի քանի շաբաթից: