«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Արցախում եւ Հայաստանի սահմաններում ստեղծված ծանր կացությունից ելնելով եւ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով երեկ մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում ստեղծվել է «Հայոց աշխարհազորի» մշտական գործող շտաբ։
Նախաձեռնության հեղինակները տեղեկացրին, որ ավելի քան 1000 մարդ է անդամագրվել «Հայոց աշխարհազորին», որը, ինչպես նշված է կանոնադրության մեջ, «անզեն, պահեստային համահավաք մարմին է, անհրաժեշտության դեպքում պետականորեն կազմավորվող բանակի օգնական ուժ»։ Անդամագրվել ցանկացողների հոսքը շարունակվում էր մինչեւ ուշ երեկո։