November 27, 2024

Ստահոդ հրապարակումներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

Ստավրապոլի մարզ հայկական համայնքի ներկայացուցիչը նորությունների Ղարաբաղի գործակալության թղթակցին հայտնել է, որ վերջին օրերին Հյուսիսային Կովկասում անհայտ անձինք տարածում  են կեղծ փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն խարխլել հայերի և ռուսների ավանդական բարեկամական հարաբերությունները:

Ստավրապոլի և Կրասնոդարի երկրամասերի տեղական մամուլում արդեն հայտնվել են առանձին ստահոդ հրապարակումները, որոնք պնդում են, թե իբր հայերը ձգտում են Հյուսիսային Կովկասում ստեղծել ինքնավարություն: Հայկական համայնքի ղեկավարությունը հանդես է եկել այդ կարգի հաղորդումների հերքմամբ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives