November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Սպաների զորակոչը կնպաստի բանակի ստեղծմանը

Սպաների զորակոչը կնպաստի բանակի ստեղծմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Այսօր աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Մինչև նոյեմբերի 6-ը նախատեսվող հանդիպումների ընթացքում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմարդյունաբերական համալիրին և զինված ուժերի խնդիրներին վերաբերող հարցեր: Մոսկվա մեկնելուց առաջ մեր թղթակիցը պրն Մանուկյանին խնդրեց մեկնաբանել հանրապետությունում ընթացող զորակոչը: Նախարարն ասաց, թե սպաների զորակոչին զուգահեռ նոյեմբերի 10-ից կսկսվի նաև 18 տարին բոլորած երիտասարդների զորակոչը:

Սպաների զորակոչն ունի մի հիմնական նպատակ: Եթե մենք ուզում ենք զորակոչիկներով բանակ ստեղծել, ապա պետք է նաև սպայական անձնակազմը լրացնելու մասին մտածենք և ընդգրկենք այն երիտասարդներին, ովքեր ժամանակին ստացել են զինվորական կոչում, բայց չեն ծառայել բանակում: Բացի դրանից, այսպիսի դեպքերում կիրառվում է նաև ամրացման գաղափարը: Այն ժամանակին մշակվել է Խորհրդային Միության կողմից և արդեն բավականին հնացած է: Կառավարության որոշման մեջ  մի կետ կա, որով  որոշվում է, թե ում չի կարելի ընդգրկել այդ զորակոչի ժամանակ: Այդ ցուցակները պատրաստվում են ըստ նախարարությունների և այսօր երեկոյան կներկայացվեն, իսկ այնուհետև կհաստատվեն կառավարության կողմից:

Նախարարն ավելացրեց նաև, որ ի տարբերություն 18 տարեկան զորակոչիկների, սպաները կստանան բարձր աշխատավարձ: «ես կարծում եմ, որ սպասվող մեծ գործազրկության պայմաններում շատերը շահագրգռված կլինեն ոչ միայն կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, այլև կկարողանան այդ աշխատավարձով պահել իրենց ընտանիքները»,-եզրափակեց նախարարը:

Ա. Հ., «Ազգ», 1992թ.,  3 նոյեմբերի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives