«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183
Թիֆլիսում համարյա տուն չկա, որի անդամներից որևէ մեկը հիվանդացած չլինի սպանական նոր հիվանդությամբ: Դեղատները լիքն են դեղատոմսերի ահագին քանակությամբ: Նույնիսկ շատ անգամ երեկոները դեղատները հրաժարվում են ընդունել նոր դեղատոմսեր՝ դեղեր պատրաստելու համար: Դեղերի գները օրեցօր բարձրանում են Թիֆլիսում: