«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)
Օգոստոսի 19-ի երեկոյան, կատաղի մարտերից հետո, ադրբեջանի բանակի զրահատանկային ուժերին հաջողվել է ինքնապաշտպանության հայկական ջոկատին դուրս մղել Մեծ Շեն գյուղի և Սարսանգ ջրամբարտակի գոտուց: Զոհվել է երկու ազատամարտիկ: Հակառակորդը առնվազն 10-ը սպանված է տվել:
Օգոստոսի 20-ի առավոտյան ադրբեջանական ՍՈւ-25 գրոհայինները ավիառումբեր են նետել այդ թվում գնդիկավոր Մարտունու շրջկենտրոնի և Կարմիր Շուկա ավանի վրա: Կան ավերածություններ: Տուժածների մասին տվյալները ճշտում են:
Օգոստոսի 20-ին գիշերը Ադրբեջանի Աղդամի և Ֆիլուլու շրջաններից հրետակոծվել են Բերդաշեն և Ճարտար գյուղերը: Վիրավորվել են մեկ բերդաշենցի և մեկ ազատամարտիկ: Կան ավերվածություններ: