«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Մարտի լույս 12-ի գիշերը սրվել է իրավիճակը Կրասնոսելսկում։ Ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ամբողջ գիշերվա ընթացքում հակառակորդը հրետակոծության է ենթարկել Կրասնոսելսկի շրջանի Ներքին Ճամբարակ եւ Վահան գյուղերն ու հայկական ինքնապաշտպանական դիրքերը։
Մարտի 12-ի ընթացքում դիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել Իջեւանի շրջանի Վազաշեն գյուղում։
Երկու դեպքում էլ տուժածներ չկան։
Հանրապետության սահմանամերձ մյուս շրջաններում վիճակն անփոփոխ է։ Պահպանվում է հարաբերական անդորրը։
Իսկ ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը՝ մարտի լույս 12-ի գիշերը մարտական գործողությունների գոտում օպերատիվ իրավիճակի արտակարգ փոփոխություններ չեն եղել։
Միեւնույն ժամանակ հայտնվում է, որ հակառակորդը Մարտակերտ ավանին լրացուցիչ կենդանի ուժ եւ տեխնիկա է մոտեցրել։
Հայկական կողմից զանգվածային հրատակոծման են ենթարկվել Ֆիզուլու շրջանի բնակավայրերը։ Պատասխան կրակով լռեցվել են հակառակորդի կրակակետերը։ Անհանգիստ է եղել եւ հյուսիս-րեւմտյան սահմաններում։
Մարտի 11-ին, ժամը 15– ին, հայկական հրետանին սկսել է գնդակոծել Ղազախի եւ Գետաբեկի շրջանների տարածքները։
Գետաբեկի Նովոիվանովկա գյուղում, որտեղ ռուսներ են ապրում, ավերվել է մի տուն եւ վիրավորվել մեկ բնակիչ։ Ռազմաճակատի մյուս հատվածներում գիշերը հանգիստ է անցել։