«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Պետերբուրգյան «600 վայրկյան» հեռուստահաղորդման ժամանակ երեկ ցուցադրվել է Մարտակերտի ռազմաճակատը՝ ադրբեջանական կողմից։ Հաղորդման հեղինակ, ոչ անհայտ Ա. Նևզորովը ներկայացրել է ճակատային իրավիճակը, ադրբեջանական բանակում տիրող խուճապն ու անկարգությունը, թերեւս դրանով պատճառաբանելով նրանց վերջին խոշոր պարտությունները։ Նեւզորովը խոսեցրել է այստեղ կռվող Գերամբոյի դիվիզիայի սպաներին՝ պարզել խուճապի պատճառները: Ադրբեջանական բանակի մի բարձրաստիճան սպա ասել է, որ «Ռուսաստանը չի գնահատում իրենց այնքան լավ վերաբերմունքը եւ խաբում է՝ վաճառելով անսարք զենք»:
«Հայլուր»