November 27, 2024

Ռուսաստանն իր առաքելությունը անթեր կկատարի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 1 հոկտեմբերի, 1992թ., թիվ 99 (191)

Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնեց Երևան ժամանած Հայաստանի տարածքում Ռուսաստանի զինվորական դիտորդների ներկայացուցիչ, փոխգնդապետ Պյոտր Իլյինը: Անդրադառնալով զինադադարին՝ նա ասաց, որ «այժմ դժվար է ինչ-որ որոշակի բան ասել: Մենք դա կարող ենք անել միայն հիմնական զինվորական դիտորդների ժամանումից հետո, որոնց կկանգնեցնենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նշանակված կետերում և կստանանք լիարժեք տեղեկություններ: Այժմ Ռուսաստանի դիտորդների տարածքում՝ Նոյեմբերյանից մինչև Կրասնոսելսկ, իրադրությունն այնքան էլ վատ չէ: Առ այսօր հյուսիսային զինվորական օկրուգից եկել են 17 դիտորդներ, որոնք վաղը ևեթ կտեղակայվեն այդ գոտում: Այսօր ժամանեցին նաև Վրաստանի դիտորդները: Իսկ Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի դիտորդներ դեռևս չկան:

Ինձ համար շատ դժվար է տեսնել, որ զոհվում են անմեղ մարդիկ, կանայք, երեխաներ, որ այս աշխատասեր և բարեխիղճ հայ ժողովուրդը տանջվում է: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին և այն տասնապատկվեց այս վերջին օրերին, երբ եղա Հայաստանում, շփվեցի հայ մարդկանց հետ: Ես հուսով եմ, որ ռուս դիտորդները ամենայն լրջությամբ և անթերի կկատարեն իրենց առաքելությունը»,- ասաց փոպգնդապետը:

Հ. Ա.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives