«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի
Ռուսաստանն իր անհանգստությունն է հայտնել Իրանին Իրանի զինված ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի սահմանն անցնելու կապակցությամբ: Երեքշաբթի, սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Կարասինն ընդգծել է, որ «իրանական կողմի նման գործողություններն անկախ դրդապատճառներից չեն կարող մեր աջակցությունն ստանալ»: Նրա կարծիքով, այդ քայլը հանգեցնում է հակամարտության հետագա զարգացմանը, միջազգայնացնելով այն: Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն չէ հայկական կողմի գործելակերպի հետ և հասկանում է Իրանի անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրանական սահմանի ուղղությամբ ձեռնարկած հարձակողական գործողությունների կապակցությամբ: