November 27, 2024

Ռուսաստանյան զորքերը չեզոք դիրք են գրավել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 18-ին բողոքի նոտա է հղել Վրաստանի իշխանություններին՝ կապված վրացական ստորաբաժանումների՝ Սուխումում եւ Էշերայում գտնվող զինվորական առողջարանի եւ սեյսմիկ լաբորատորիայի ռմբակոծության հետ։ ՌԴ պաշտպանության նախարարության՝ երեկ տարածած հայտարարությունում նշվում է, որ վրացական կողմի հրահրած գործողությունները նպատակ ունեն հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանի բանակին եւ էլ ավելի սրել ռուս-վրացական հարաբերությունները։ Անօրինական գործողությունները շարունակվելու դեպքում, նշվում է հայտարարությունում, Ռուսաստանի զորքերը ավելի վճռական կլինեն եւ իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կկիրառեն՝ պաշտպանելու զինծառայողների կյանքն ու պատիվը: Դրա հետ մեկտեղ հայտարարությունում ընդգծվում է, որ Վրաստանում տեղաբաշխված ռուսաստանյան զորքերը եղել եւ մնում են չեզոք դիրքերում, իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives