«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը հերքել է Ղարաբաղում Ադրբեջանի հարձակողական գործողություններին ռուսաստանյան 4-րդ բանակի 23–րդ դիվիզիայի մասնակցության վերաբերյալ Հայաստանի լրատվության միջոցների հաղորդումները։
Ըստ «Ինտերֆաքսի», հունիսի 16-ին Մոսկվայում հրապարակված մամլո կենտրոնի հայտարարության մեջ նշված է, որ 23-րդ դիվիզիայի մարտական տեխնիկան ադրբեջանական կողմին չի հանձնվել, վերջին ժամանակներս զենքի հափշտակման դեպքեր եւս չեն արձանագրվել։
Հայտարարության մեջ ասված է նաև, որ մարտական բոլոր ինքնաթիռները հունիսի 9-10-ին դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում չեն բացառում Ղարաբաղի մարտական գործողություններին` ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ադրբեջանին հանձնված սպառազինության և տեխնիկայի օգտագործման հնարավորությունը: Չի ժխտվում նաև, որ առանձին դեպքերում ստորաբաժանումների և զորամասերի և զորամասերի հրամանատարությունը ստանձնել են Ադրբեջանի կողմն անցած ԽՍՀՄ-ի զինված ուժերի նախկին սպաները: