November 27, 2024

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության կոչը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 12 օգոստոսի, 1993թ., թիվ 159(763), հինգշաբթի

Ռուսաստանի Դաշնության լրատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրեն Գ. Կարասինը օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել է հետևյալը.

«Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների որոշակի մասի կողմից դրսևորվող անտարբերությունը, որն արտահայտվում է մտածողության մեջ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նկատմամբ ուժային մոտեցումների հեռանկարազուրկ լինելը վերջնականապես ընդունելու ցանկության բացակայության մեջ, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ և պայթյունավտանգ իրադրություն ստեղծել տարածաշրջանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում մտահոգված են հակամարտության գոտում պատերազմական գործողությունները ծավալելու հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնություններից կողմերի ընկրկելու, բնակավայրերի հրթիռակոծումները, հրետակոծումներն ու ռմբակոծումները ուժեղանալու կապակցությամբ: Հետագա տարածքային ձեռքբերումները, եթե այդպիսիք տեղի ունենան, միջազգային հանրակցության կողմից կընկալվեն որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում և կդատապարտվեն ամենայն խստությամբ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հակամարտ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, շարունակել բանակցությունները Եվրախորհրդակցության՝ Մինսկի խմբի շրջանակներում և ձեռնամուխ լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կենսագործմանը, ինչպես նաև անմիջական շփումները Բաքվի և Ստեփանակերտի միջև»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives