«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են 1996 թվականից 2 մլրդ խորանարդ մետրով ավելացնել ռուսաստանյան գազի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին օգոստոսի 26-ին Անկարայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի պետական քարտուղար Գ. Բուբուլիսը:
Մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածում կողմերը կարդիականացնեն գործող գազատարի կառուցման աշխատանքները, որոնց հավանաբար կմասնակցեն Թուրքմենիան, Ղազախստանը և Ադրբեջանը: «Ինտերֆաքսի» թղթակցին հայտնի է դարձել, որ Թուրքիան պատրաստ է 1 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ռուսաստանին: Դա արտասահմանյան երկրներին տրվող թուրքական վարկերի գրեթե 75 տոկոսն է: