November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռուսաստանը Հայաստանի հատվածում կպաշտպանի ԱՊՀ-ի սահմանները

Ռուսաստանը Հայաստանի հատվածում կպաշտպանի ԱՊՀ-ի սահմանները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

«Ռուսաստանը ընդհանուր պատրաստականություն է հայտնել Հայաստանի հատվածում պաշտպանելու ԱՊՀ-ի օդային և ցամաքային սահմանները»,- հոկտեմբերի 2-ին ունեցած մամլո ասուլիսում անդրադառնալով օրերս Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Եգոր Գայդարի Երևան կատարած այցելության արդյունքներին, հայտնեց ՀՀ նախագահի մամլո քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանը: Շարունակելով այդ թեման, նա ավելացրեց, որ բանակցությունների ընթացքում ստորագրված ամենաէական պայմանագիրը վերաբերվում էր ֆինանսական ոլորտին, քանի որ «Հայաստանի և նախկին խորհրդային երկրների հարաբերությունները այնպես են դասավորվել, որ կախում ունեն Ռուսաստանից, մասնավորապես՝ ռուբլու գոտու, տնտեսական, վարկային և բանկային հարցերում»: Հայաստանը գտնվում է այդ գոտում և Գայդարի հետ ստորագրված համաձայնագրերը արձանագրել են այդ փաստը՝ իր բոլոր դրական և բացասական հետևանքներով»:

Խոսելով սահմանապահ զորքերի վերաբերվող ռազմական պայմանագրի մասին և այն անվանելով «շատ կարևոր և օգտակար», Ա. Աբրահամյանը վերը նշվածին ավելացրեց, որ որոշվել է բանակցություններ սկսել Հայաստանում հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին: «Որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն Հայաստանի համար շատ կարևոր այդ պայմանագիրը»,- ավելացրեց նա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives