November 27, 2024

Ռուսաստանը Հայաստանին խոշոր վարկեր կտրամադրի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 50 միլիարդ ռուբլի տեխնիկական վարկեր։ Այդ գումարի հաշվից մոտ ժամանակներս շրջափակված Հայաստան կուղարկվի հացահատիկ, վառելանյութ, կենսական կարեւոր այլ անհրաժեշտ բեռներ։ Բացի այս ամե­նից, 7 միլիարդ ռուբլի կտրամադրվի աղետի գոտու վերականգնմանը։ Այս­պիսի համաձայնագիրով են ավարտ­վել Լ. Տեր–Պետրոսյանի հանդիպում­ները ՌԴ նախագահ Բ. Ելցինի եւ վարչապետ Վ. Չեռնոմիրդինի հետ։

Քննարկվել են նաեւ երկկողմանի տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

Մոսկվայում վերջին հանդիպման ընթացքում ԱՊՀ զինված ուժերի գլխա­վոր հրամանատար Ե. Շապոշնիկովի հետ քննարկվել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի զորքերի կարգավիճակի հարցը։ Հայաստանի նա­խագահին մոտ աղբյուրներից «Սնար­քի» թղթակցին հայտնի է դարձել, որ այս հարցի շուրջ տեղի ունեցած հան­դիպման ընթացքում հատուկ պրոբ­լեմներ ի հայտ չեն եկել։

Կասկած չկա, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ ղարա­բաղյան տագնապը, սակայն հանդիպ­ման մասնակիցները լրագրողներին այս մասին էական ոչինչ չեն հաղորդել։

Լ. Տեր-Պետրոսյանի եւ Խ. Հարությունյանի այցը Մոսկվա՝ ավարտվեց, սակայն հայկական պատվիրակության մի մասը մնացել է համաձայնագիրով նախատեսված աշխատանքների իրա­գործման մեխանիզմների մշակման համար։ Մնացել են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության մի խումբ ներկայացուցիչներ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives