«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501)
Երեկ ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին ուշադրություն են գրավում Ղարաբաղի հայերի ակտիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Ֆիզուլի-Ջեբրայիլ վտանգավոր գոտում։ Մարտական խմբերի առաջացումը դեպի Իրանի սահմանը սպառնում է մեկուսացնել Ադրբեջանի խիտ բնակեցված մի շարք շրջաններ և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների փախստական դարձնել։ Դա չի կարող արդարացվել որեւէ ռազմական անհրաժեշտությամբ, հակամարտող կողմի զինվորական միավորումները չեն կարող այստեղ այլեւս սպառնալ հայկական ուժերին։
ԼՂՀ ղեկավարները պետք է հասկանան այս ոտնձգությունների անպատասխանատու բնույթը, որոնք խուճապ են առաջացնում Ադրբեջանի խաղաղ բնակչության շրջանում։ Նկատելիորեն աճում է հակամարտության միջազգայնացման վտանգը։
Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի հանդեպ, որ ազգության էլ նրանք պատկանեն, և պահանջում է դադարեցնել ռազմական գործողություններն ու հետ քաշել հարձակվող ուժերը ԼՂՀ սահմանները։ Հակամարտող կողմերի ներկայացուցիչների անհապաղ հանդիպման կազմակերպմանը նպաստելու համար տարածաշրջան է ուղարկվել ՌԴ նախագահի ներկայացուցիչը»։
«Հայլուր»