«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր առաջարկության կապակցությամբ հունիսի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտում կայացած բրիֆինգում ԱՄՆ-ի գլխավոր բանագնաց Ջոն Մարեսկան հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերը առաջարկությունը կընդունեն մինչև այս շաբաթվա վերջը:
Մարեսկան նաև ասել է, որ փաստաթղթում հաշվի են առնված այն դիտողությունները, որոնք արել էին կողմերը նախորդ առաջարկությունների կապակցությամբ: Ներկա փաստաթուղթը, ավելացրել է բանագնացը, հիմնականում ենթադրում է վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, ու թեև ԱՄՆ-ն այս խնդրում ղեկավար դեր է տանում, այնուամենայնիվ, նա սոսկ միջնորդ է:
Ընդգծելով ԱՄՆ-ի անկողմնակալ դիրքորոշումը, նա նշել է, որ իր երկիրը չի պ-ատրաստվում ռազմական ուժեր տեղադրել տարածաշրջանում:
Արմենպրես