«Երկիր», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 167(508), ուրբաթ
Թուրքական TRT գործակալությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Կուլիևի հավաստմամբ, իբր հայկական համաձայնել են հետ քաշվել Ֆիզուլու, Աղդամի, Ջեբրայիլի և այլ շրջաններից՝ փոխարենը պահանջել, որպեսզի Լաչինի միջանցքը դրվի ռուսների վերահսկողության տակ և բանակցություններն ընթանան Ռուսաստանի միջնորդությամբ: Գործակալությունը միաժամանակ հայտնում է, որ Իրանի կողմից ստեղծված «Պաշտպանական շղթա» կոչվող զինվորական ջոկատները մտել են Ադրբեջան, իսկ Զանգելանի հարևանությամբ 9 զինվորական ջոկատներ սպասում են հրահանգի: