November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Պահանջվել է ազատ արձակել Ադրբեջանում կալանված ռուս սպաներին

Պահանջվել է ազատ արձակել Ադրբեջանում կալանված ռուս սպաներին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

Դաշնակցային Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պահանջել է անհապաղ ագատ արձակել օգոստոսի 11-12-ին Քյուրդամիր քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինաբար ձերբակալված ռուսաստանցի երկու սպաներին։ Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել են Ռուսաստանի զինվորական գերատեսչության մամլո կենտրոնում։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ կալանվածներին կասկածում են լրտեսության մեջ։

Պաշտպանության նախարարությունում գտնում են, որ նման մեղադրանքները «որեւէ հիմք չունեն», քանի որ երկու սպաները մինչեւ վերջին ժամանակներս ծառայում էին Ադրբեջանի տարածքից Ռուսաստան փոխադրված ավիացիոն զորամասում եւ Քյուրդամիր գործուղման էին ուղարկվել գույքային հարցեր լուծելու համար։ Ներկայումս Ռուսաստանցի սպաների ճակատագիրն ու գտնվելու վայրը անհայտ է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives