«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Երեկ առավոտյան Մեղրու շրջանի Ագարակ ավանի մի մեծ խումբ բնակիչներ հանդիպում են պահանջել շրջխորհրդի նախագահի հետ: Նրանք եկել էին իրենց մտահոգությունը հայտնելու՝ կապված Մեղրու շրջանին սահմանակից ադրբեջանական Օրդուբադի եւ Զանգելանի շրջաններում նկատվող զրահատեխնիկայի, հրասայլերի մեծ կուտակումների եւ Գողթան սարի վրա գտնվող զորամիավորման ակտիվացման հետ:
Հանդիպման ժամանակ շրջխորհրդի նախագահը հայտնել է, որ դրությունը, իրոք, տագնապալի է, սակայն ՀՀ կառավարությունը և շրջանի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում պաշտպան դիրքերը ամրացնելու ուղղությամբ։