November 27, 2024

Ուր են տանում թելերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)

Ձերբակալություն կառավարության շենքում

Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ կայծակի արագությամբ լուր տարածվեց Հայաստանի քաղաքական ավիացիայի պետ Ատբաշյանի և իր չորս տեղակալների ձերբակալության մասին: Ժողովուրդը և նամանավանդ նրա այն հատվածը, որը անմիջականորեն է առնչվել օդային երթևեկության հետ, դրա հետ հակված էր տեսնելու արդարության պատժող ձեռքը: Բայց քիչ ժամանակ անց սկսեցին երևալ դետալներ, որոնք այնքան էլ նման չէին պատժող ձեռքի գործողության: Պարզվեց, որ ավիացիայի ղեկավարությանը հրավիրել են կառավարություն և ձերբակալել այնտեղ: Տեղին է մտաբերել պարսից Շապուհ արքային:

Հետո գրոհի ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ ոստիկանությունը զինաթափեց տեղի երթևեկության անվտանգությունն ապահովող ծառայությունը: Զինված մարդիկ, կատարելով հրամանը, հարձակվեցին զինված մարդկանց վրա, որոնք ի պաշտոնե պարտավոր էին պաշտպանել իրենց վստահված տարածքը զինված ոտնձգություններից: ԵՎ երևի երջանիկ բարեբախտություն էր, որ հարձակման որ հարձակման ենթարկվածներից ոչ մեկը չկրակեց… Դժվար է ասել, ինչ ընթացք կստանար այդ գործողությունը, եթե հնչեր թեկուզ երկինք ուղղված կրակոց: Անվտանգության ծառայությունը զինաթափվեց, և հաջորդ օրը հայտարարվեց նրա լուծարման մասին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives