«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Բաքվի ռադիոյի հաղորդման համաձայն, Ուրախների և հնարամիտների ակումբի (ԿՎՆ) եզրափակիչ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև չի կայանա: Ադրբեջանի ԳԽ նախագահ Իսա Գամբարովը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե իբր Հայաստանի թիմը հրաժարվել է մասնակցել եզրափակիչ մրցմանը:
Ինչպես հայտնի է դարձել, ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկու թիմերին էլ հռչակել չեմպիոններ, սակայն Բաքվի թիմը գտնում է, որ այդպիսի որոշումը ճիշտ չէ, և իրենք պատրաստ են հանդիպմանը և վստահ են իրենց ուժերի վրա: