«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)
Ի թիվս հանրապետության սահմանային մյուս շրջանների, գնդակոծվել են Կապան քաղաքը եւ նուս շրջակա գյուղերը։ Օգոստոսի 19-ին Կուբաթլիի շրջանի տարածքից «Գրադ» կայանքի 500-ից ավելի հրթիռներ ընկել են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Սյունիքի սովխոզ, Ուժանիա, Ագարակ գյուղերի վրա։ Վեց մարդ վիրավորվել է։
Օգոստոսի 20-ին ադրբեջանական երեք ուղղաթիռներ գնդակոծել են Կապանը եւ Դավիթ Բեկ գյուղը։ Շրջանի վրա արձակվել է նաեւ «Գրադ» կայանքի ավելի քան 1000 արկ։ Շրջանի ինքնապաշտպանության ուժերը պատասխան կրակ են բացել։ Դավիթ Բեկում զոհվել է մեկ մարդ, 14-ը՝ վիրավորվել։
Երեկ, ժամը 16.00-ին ադրբեջանական զինված կազմավորումները Ղազախի տարածքից հրանոթներով եւ ավտոմատ զենքով կրակ են բացել Իջեւանի շրջանի Վազաշեն գյուղի պաշտպանական դիրքերի վրա։ Հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկները դիմել են պատասխան գործողությունների։